Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին տարբեր շրջաններում քարոզարշավի դուրս եկած միլիարդատեր ընդդիմադիրներին:

«Բայց խոստովանեք՝ չքնաղ տեսարան է, որ Հայաստանի՝ երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի՝ եթերում: Նրանք անօգնական են սեփական տգիտության առջև:

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է: Թանկարժեք լուքերով, գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն: Սա է ժողովրդավարության ուժը»,- գրել է Կոնջորյանը:

Leave a comment