Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ազատ է արձակվել նախնական կալանքից:
Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը (ԲՀԴԴ) երկուշաբթի՝ մայիսի 18-ին, հայտարարել է, որ նրա 140 միլիոն գրիվնայի (մոտավորապես 2.72 միլիոն եվրոյի համարժեք) հասնող գրավը ամբողջությամբ վճարվել է։
Երմակը ձերբակալվել է մայիսի 14-ին՝ երկու ամսով՝ բնակարանների կառուցման ժամանակ գումար օրինականացնելու գորոծով: Դատարանը նրա գրավը սահմանել է 140 միլիոն գրիվնայի չափով: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը հայտարարել էր, որ ինքը չունի այդ գումարը, բայց իր փաստաբանները կփորձեն այն հայթայթել, հաղորդում է Deutsche Welle-ն։