https://arm.sputniknews.ru/20260518/dzez-kzacnelu-em-pashinjani-qarvozarshavn-arabkirum-ancav-larvats-mtnvolvortum-102303057.html
«Ձեզ կզացնելու եմ». Փաշինյանի քարոզարշավն Արաբկիրում անցավ լարված մթնոլորտում
«Ձեզ կզացնելու եմ». Փաշինյանի քարոզարշավն Արաբկիրում անցավ լարված մթնոլորտում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը սկսեց բղավել 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետի քրոջ վրա։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T13:11+0400
2026-05-18T13:11+0400
2026-05-18T13:11+0400
հայաստան
երևան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102302875_0:179:1001:742_1920x0_80_0_0_f0edd4f4b78472e5583e479ef1972c6c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հունից դուրս եկավ, երբ մի կին նրան մեղադրեց հայրենիքը գողանալու մեջ։«Այն, ինչ ասում եմ, դուք բազմիցս լսել եք, բայց Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեց ուղիղ ձեր աչքերին մեջ նայելով ասել, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք գիտե՞ք, թե բարձրաստիճան քանի սպա ունեք անհետ կորած….. Դուք փորձեցիք մեզ կզացնել, դուք եք կզել»,– ասաց կինը։Թեև նա չխոսեց ընդդիմադիր որևէ ուժի սատարելու մասին, բայց Փաշինյանը հիշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։«Եթե դուք Ռոբն եք (նկատի ունի Քոչարյանին. խմբ), ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ…»,– ասաց Փաշինյանը։Միջադեպից հետո կինը 24news-ի լրագրողի հետ զրույցում պատմեց, որ ինքը 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է, ինքն էլ բժիշկ է։«Իմ հոգու առաջին պոռթկումը իմ հայրենիքի կորուստն է։ Եթե ես եղբորս կորցնեի, և լիներ արժանապատիվ պարտված երկրի կորուստ, ես թեթև կտանեի այս ցավը։ Հասկանում եմ` պատերազմում կան հաղթողներ ու պարտվողներ, բայց պարտվելն էլ ձև ունի, մի քիչ արժանապատվություն են պահում անգամ պարտվելուց»,– ասաց կինը։Նշենք, որ Հրանտ Պապիկյանը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, նա 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։
երևան
2026
Լուրեր
am_HY
«Դուք եք կզել, փախել եք». Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց
Sputnik Արմենիա
«Դուք եք կզել, փախել եք». Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց
2026-05-18T13:11+0400
true
PT2M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102302875_0:86:1001:836_1920x0_80_0_0_a840649b2ec6e3319934a5e0b04eec0b.jpg.webp
հայաստան, երևան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Նիկոլ Փաշինյանը սկսեց բղավել 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետի քրոջ վրա։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հունից դուրս եկավ, երբ մի կին նրան մեղադրեց հայրենիքը գողանալու մեջ։
«Այն, ինչ ասում եմ, դուք բազմիցս լսել եք, բայց Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեց ուղիղ ձեր աչքերին մեջ նայելով ասել, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք գիտե՞ք, թե բարձրաստիճան քանի սպա ունեք անհետ կորած….. Դուք փորձեցիք մեզ կզացնել, դուք եք կզել»,– ասաց կինը։
Թեև նա չխոսեց ընդդիմադիր որևէ ուժի սատարելու մասին, բայց Փաշինյանը հիշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Եթե դուք Ռոբն եք (նկատի ունի Քոչարյանին. խմբ), ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ…»,– ասաց Փաշինյանը։
Միջադեպից հետո կինը 24news-ի լրագրողի հետ զրույցում պատմեց, որ ինքը 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է, ինքն էլ բժիշկ է։
«Իմ հոգու առաջին պոռթկումը իմ հայրենիքի կորուստն է։ Եթե ես եղբորս կորցնեի, և լիներ արժանապատիվ պարտված երկրի կորուստ, ես թեթև կտանեի այս ցավը։ Հասկանում եմ` պատերազմում կան հաղթողներ ու պարտվողներ, բայց պարտվելն էլ ձև ունի, մի քիչ արժանապատվություն են պահում անգամ պարտվելուց»,– ասաց կինը։
Նշենք, որ Հրանտ Պապիկյանը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, նա 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։