Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողը բացահայտ ատելության խոսք էր տարածում քաղաքական հակառակորդների և արցախցիների հանդեպ․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քիչ առաջ ուղիղ եթերով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում (1) քաղաքական հակառակորդների և (2) արցախցիների հանդեպ։

Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։

Դիտեք։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի խոսքի հետ, որի համար նա օրեր առաջ հայտնվել է բանտում։

Եթե ն.փ.-ի այս խոսքը «ատելության խոսք» ու հաշվեհարդարի սպառնալիք չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի 18-ը չէ, այս մոլորակն էլ Երկիրը մոլորակը չէ»։

Հիշեցնենք՝ առավոտյան Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հոխորտալով բղավում էր մի կնոջ վրա։ Տեսանյութը՝ այստեղ։

Leave a comment