Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է Հռոմում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող։

Եզրափակիչում իտալացի թենիսիստը 1 ժամ 44 րոպեում 6:4, 6:4 հաշվով ուժեղ է գտնվել աշխարհի 25-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդից։

Դա 24-ամյա Սիների 29-րդ տիտղոսն էր կարիերայում ու 5-րդն այս մրցաշրջանում։

Յանիկ Սիները պատմության մեջ առաջին թենիսիստն է, որը հաղթում է 6 «Մասթերս» մրցաշարերում անընդմեջ։ Ավելի վաղ նա տիտղոս էր նվաճել նաև Փարիզի, Ինդիան Ուելսի, Մայամիի, Մոնտե Կառլոյի և Մադրիդի «Մասթերսներում»։

Leave a comment