Տաշիրում ՔՊ-ի քարոզարշավի խոչընդոտման դեպքի առթիվ 7 անձ կալանավորվել է

Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի խոչընդոտման դեպքի առթիվ 7 անձ կալանավորվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

«6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել»,– հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի պնդմամբ` մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը հոդվածով երեկ 10 անձ ձերբակալվել էր։

Նշենք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։

Leave a comment