Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությունը՝ «Առանց կատակների. սա լռություն է փոթորկից առաջ» գրառումը։
Հրապարակմանը կցվել է ռազմական խորհրդակցության ժամանակ արված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը։
«Եթե դուք վնաս հասցնեք ամերիկացիներին կամ ծրագրեք ու նախապատրաստեք վնաս ամերիկացիներին, մենք ձեզ կգտնենք»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։