https://arm.sputniknews.ru/20260515/erevanum-gtnvvogh-biajnakan-dambaranic-gvoghutjun-e-katarvel-dzerbakalvatsner-kan-102226926.html
Երևանում գտնվող բիայնական դամբարանից գողություն է կատարվել․ ձերբակալվածներ կան
Երևանում գտնվող բիայնական դամբարանից գողություն է կատարվել․ ձերբակալվածներ կան
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ գողություն կատարողներից մեկը Երևանի բնակիչ է, մյուսը` Ավշարի։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T16:45+0400
2026-05-15T16:45+0400
2026-05-15T16:46+0400
հայաստան
երևան
դամբարան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102226582_0:0:1280:720_1920x0_80_0_0_ea69625815adedbdcd33a2a7ce78d150.jpg.webp
2 տղամարդիկ գողություն են կատարել Երևանում գտնվող բիայնական դամբարանից և արժեքավոր գտածոներ տարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։«Ոստիկանությունը Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից գողություն կատարելու մասին տեղեկությունը ստացել է ապրիլի 24-ին։ Նշվել է, որ պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր են գողացվել։ Կենտրոնի աշխատանքային ղեկավար Հրաչյա Կամոյանը ոստիկանությանը հայտնել է, որ գողացել են մ.թ.ա. 8-րդ դարի գտածոներ` փոքր թաս, որի մեջ եղել է թռչնի նշանով կնիք և փականի մաս»,- ասված է հաղորդագրությունում։Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։Իրավապահները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են՝ գողությունը կատարել են երկու տղամարդիկ, որոնցից մեկը 35 տարեկան է (Երևանի բնակիչ), մյուսը` 36 տարեկան (Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ)։Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը։Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
երևան
2026
Լուրեր
am_HY
Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին բիայնական դամբարանից կատարված գողությունը
Sputnik Արմենիա
Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին բիայնական դամբարանից կատարված գողությունը
2026-05-15T16:45+0400
true
PT1M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102226582_161:0:1121:720_1920x0_80_0_0_454c934e48d9a00acb752e8f006ce772.jpg.webp
հայաստան, երևան, դամբարան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, դամբարան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Պարզվել է, որ գողություն կատարողներից մեկը Երևանի բնակիչ է, մյուսը` Ավշարի։
«Ոստիկանությունը Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից գողություն կատարելու մասին տեղեկությունը ստացել է ապրիլի 24-ին։ Նշվել է, որ պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր են գողացվել։ Կենտրոնի աշխատանքային ղեկավար Հրաչյա Կամոյանը ոստիկանությանը հայտնել է, որ գողացել են մ.թ.ա. 8-րդ դարի գտածոներ` փոքր թաս, որի մեջ եղել է թռչնի նշանով կնիք և փականի մաս»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
Իրավապահները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են՝ գողությունը կատարել են երկու տղամարդիկ, որոնցից մեկը 35 տարեկան է (Երևանի բնակիչ), մյուսը` 36 տարեկան (Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ)։
Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը։
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։