Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄԷ-ին ու Քուվեյթին Թեհրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու հետ կապված

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին ու Քուվեյթին Թեհրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու հետ կապված։

«Իրանը տարիներ շարունակ նրանց վերաբերվել է որպես ընկերների և եղբայրների, բայց նրանք, նախապես վաճառելով իրենց ինքնիշխանությունը, նույնիսկ իրենց հողերն ու տները հանձնել են Պաղեստինի և Իրանի թշնամիներին։ Իսլամական Հանրապետության պատասխանը վերջերս տեղի ունեցած լայնածավալ պատերազմում վարձակալված ԱՄՆ կենտրոնական հրամանատարության դիրքերին լիարժեք չէր. սակայն այս զսպվածությունը, անշուշտ, հավերժ չի տևի», – գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

Leave a comment