«Սարմատի» փորձարկումները հստակ ազդանշան են նրանց, ովքեր երազում են հաղթել ՌԴ–ին. Ռյաբկով

https://arm.sputniknews.ru/20260516/sarmati-pvordzarkumnery-hstak-azdanshan-en-nranc-vovqer-erazum-en-haghtel-rdin-rjabkvov-102255969.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102253940_135:0:2866:2048_1920x0_80_0_0_fc29bf1e96a6ab4e553f8b013297b9e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ ռյաբկով, հրթիռ, գերձայնային հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան

սերգեյ ռյաբկով, հրթիռ, գերձայնային հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան

Բաժանորդագրվել

Փորձարկման մասին Ռուսաստանը նախապես զգուշացրել է մյուս երկրներին, քանի որ շահագրգռված չէ ռազմավարական կայունության խաթարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մոսկվան արևմտյան երկրներին հորդորում է զերծ մնալ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերից, ոչ մի «հովանոց» նրանց չի փրկի: Սյդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք հեքիաթների, պատրանքների և տեսիլքների աշխարհում չենք ապրում։ Մենք պատասխանատու մարդիկ ենք, ովքեր զբաղվում են ռազմական անվտանգությամբ և սեփական շահերի ապահովմամբ այնպես, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ իրեն ոչինչ չի սպառնում։ Եվ ոչ ոքի, ում բորբոքված ուղեղը երազում է հաղթել մեծ Ռուսաստանին, թող չթվա, թե հիմա իր ուժերը փորձելու պահն է: Նրանք պատասխան կստանան: Ոչ մի հովանոց նրանց չի փրկի», – հայտարարել է փոխնախարարը։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ցույց կտա իր հնարավորությունները ռազմավարական սպառազինությունների ոլորտում՝ արևմտյան «տաք գլուխները» սառեցնելու համար:

Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները. Պեսկով

«Քանի որ մենք ոչ թե ուրիշներից վատ, այլ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում այս համակարգի հնարավոր կիրառումը։ Ռազմավարական հեռահարության նմանատիպ համալիրներ այսօր ոչ ոք չունի», – հավելել է Ռյաբկովը։

Ավելի վաղ ռազմավարական հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը զեկուցել էր Վլադիմիր Պուտինին «Սարմատ» համալիրի հաջող փորձարկման մասին: Միջմայրցամաքային հրթիռը կարող է թռչել ոչ միայն բալիստիկ, այլև ենթաուղեծրային հետագծով, թռիչքի հեռահարությունը գերազանցում է 35 հազար կմ-ը, ինչը հնարավորություն է տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը։

Leave a comment