Հայաստանը սամբոյի աշխարհի առաջնությունում 5 մեդալ ունի

Բաժանորդագրվել

Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սամբիստ Գևորգ Ազատյանը (79 կգ) դարձել է արծաթե մեդալակիր Ուզբեկստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Նա եզրափակչում դրամատիկ պայքարում 2։3 հաշվով զիջել է մրցակցին` ռուսաստանցի Ասլանբեկ Կոձաևին։

Ավելի վաղ` Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավեդիսյանը 71 կգ քաշային կարգում արժանացել էր բրոնզե մեդալի։ 79 կգ քաշային Բորիս Շատվերյանն դարձել էր սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն և արժանացել արծաթե մեդալի: Իսկ 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

Կանանց մրցելույթներում աչքի էր ընկել 80 կգ քաշային Եկատերինա Ժիգալովան , նա արժանացել էր բրոնզե մեդալի։

Նշենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում նոյեմբերի 6-8-ը։ Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ 101 պետությունից։

Leave a comment