Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։


«Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը՝ որպես Հորմուզի անվտանգության պաշտպան»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։


Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։

Դիտումների քանակ1

Leave a comment