Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են

Ըստ սցենարի, վթար է գրանցվել ԶՊՄԿ հիմնական պոչատարի վրա. րոպեներ անց ընկերության աշխատակիցներն ու փրկարարները պայմանական վթարի վայրում են:

Վթարի պարագայում առաջին գործողությունը պոչերի հոսքի ուղղորդումն է հիմնական խողովակաշարից վթարային երկու խողովակներ: Հաջորդ քայլը վթարված հատվածը արագ վերականգնելն է:

 Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է:

Պայմանական վթարը բարեհաջող վերացված է, արդյուքները` գոհացնող:

Leave a comment