ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժը և այդպիսով հասել լիակատար հաղթանակի։
«Մենք հասել ենք լիակատար ռազմական հաղթանակի։ Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց նավատորմը։ Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց ռազմաօդային ուժերը։ Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց հակաօդային պաշտպանությունը և հսկողության համակարգերը, և մենք վերացրել ենք նրանց առաջնորդներին», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, նա հանդիմանել է մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ CNN-ի և The New York Times-ի (NYT) լրագրողներին՝ ԱՄՆ հաղթանակի մասին «ճշմարտությունը չհաղորդելու» համար։ Թրամփը համարել է դավաճանություն լրագրողների կողմից այն, որ գրել են «Թեհրանի մոտ ամեն ինչ լավ է ռազմական առումով»։