Լեհաստանն առաջարկել է դաշնակիցներին դիտարկել Ուկրաինայի տարածքի վրա հրթիռները որսալու հնարավորությունը, եթե դրանք ուղղված են դեպի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ. գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները,
Այս հարցը բարձրացվել է նոյեմբերի 23-ին Բրյուսելում դաշինքի դեսպանների հանդիպման ժամանակ։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ մասնակիցներ պաշտպանել են առաջարկը, սակայն քննարկումը կրել է նախնական բնույթ, և որևէ որոշում չի կայացվել։
Բացի այդ, չեն քննարկվել նման որսումներ իրականացնելու համար անհրաժեշտ կոնկրետ միջոցներն ու հնարավորությունները։