https://arm.sputniknews.ru/20260516/hh-ishkhanutjunn-yntrutjunneric-araj-rusakhvos-fejqer-e-butsel-vorn-e-npataky-zlm–102250082.html
ՀՀ իշխանությունն ընտրություններից առաջ ռուսախոս ֆեյքեր է «բուծել». ո՞րն է նպատակը. ԶԼՄ
ՀՀ իշխանությունն ընտրություններից առաջ ռուսախոս ֆեյքեր է «բուծել». ո՞րն է նպատակը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7–ին։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T09:51+0400
2026-05-16T09:51+0400
2026-05-16T09:54+0400
իշխանություն
ֆեյք
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508258_0:0:1601:901_1920x0_80_0_0_b71da2ef7809552055e741b07ce689e6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է «բուծել», որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին և հատկապես Փաշինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։Այս «հանճարեղ» գաղափարն, ըստ թերթի, իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․Նախ ցույց տալու համար, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենևին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել և երկրպագել» Նիկոլ Փաշինյանին:Եվ երկրորդ` տպավորություն գործելու, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միևնույնն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։«Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու»,–գրում է «Հրապարակը»։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508258_21:0:1478:1093_1920x0_80_0_0_b2f78e90b8ad13897eda8018ba2b72eb.jpg.webp
իշխանություն, ֆեյք, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ
իշխանություն, ֆեյք, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7–ին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է «բուծել», որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին և հատկապես Փաշինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Այս «հանճարեղ» գաղափարն, ըստ թերթի, իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․
Նախ ցույց տալու համար, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենևին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել և երկրպագել» Նիկոլ Փաշինյանին:
Եվ երկրորդ` տպավորություն գործելու, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միևնույնն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։
«Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու»,–գրում է «Հրապարակը»։