ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանը գրում է․
«Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է։ Մարդու, որն իր կյանքով ցույց է տվել, թե ինչպես պետք է սիրել սեփական Հայրենիքը։ Մարդու, որն արդեն իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Մարդու, որը սիրում է իր ժողովրդին և պաշտում է իր Հայրենիքը։
Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը և չեն էլ կարողանա կոտրել։
Ինձ համար մեծ պատիվ է լինել Գագիկ Ծառուկյանի թիմի անդամը։
Պարոն Ծառուկյան ջան, շնորհավոր ծննդյան տարեդարձդ, իմ ավագ եղբայր և ղեկավար։
Թող Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պարգևի անսահման առողջություն, երջանկություն և բարօրություն»։