«Մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա «իքս» դնելու համար բերման է ենթարկվել կանադահայ Շողիկ Շահբազյանը, որին գրեթե ամբողջ օրը ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել»,– ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանի խոսքով՝ տիկնոջը ոստիկանություն են տարել «քարոզչությունը խոչընդոտելու» հոդվածով, քրեական վարույթ էլ է նախաձեռնվել։ Իրավապահները վերցրել են նրա հեռախոսը։
Ռուբեն Մելիքյանը հայտարարել է.
🔷Այսօր ժամը 12:10-ին հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։
🔷Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։
🔷Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։
🔷Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։ Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: