Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։
«Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», – X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։
Երկու երկրների միջև պաշտոնական հրադադարը սկսվել է ապրիլի 17-ին։
Չանայած այս համաձայնությանը՝ Իսրայելը շարունակում է հարվածել Լիաբանանին։