Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։

Պահանջում է հերքել հայտարարությունը, որ ինքը Չինաստանից հալյուցինոգեն սնկեր է բերել և հօգուտ իրեն Կարապետյանից բռնագանձել 6 միլիոն դրամ։

Հայցադիմումի մեջ նշված է․ «Պահանջում ենք հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։ Բովանդակությունը․ «Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։

Կարգը՝ հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը 200 հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ յութուբյան ալիքի միջոցով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment