ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ ինքնաբացարկ հայտնելու համար

https://arm.sputniknews.ru/20261103/bdkhn-nkatvoghutjun-e-hajtararel-datavvor-gevvorg-manukjanin-inqnabacark-hajtnelu-hamar-108828035.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/19/99206326_125:0:1458:1000_1920x0_80_0_0_3046ffe9180db930e2e3baa98e829a41.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, գևորգ մանուկյան

բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, գևորգ մանուկյան

Բաժանորդագրվել

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ դատավորի ինքնաբացարկը կարող է ընկալվել որպես արդարադատության իրականացումից խուսափում։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտարարել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

ԲԴԽ-ն բավարարել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության՝ դատավոր Գևորգ Մանուկյանը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործի նախաքննությունն իրականացվել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում, որտեղ ինքն աշխատել է 2008–2020 թվականներին։

Բացի այդ, գործի շրջանակում քննվել է իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացման հանգամանքը, իսկ հանրային մեղադրողի հետ դատավորը նախկինում աշխատանքային հարաբերություններ է ունեցել։

Նախարարության գնահատմամբ՝ այս հանգամանքները բավարար հիմք չեն եղել ինքնաբացարկի համար, և դատավորի որոշումը կարող է ընկալվել որպես արդարադատության իրականացումից խուսափում։

Արշակ սրբազանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։ Հոկտեմբերի 26–ին Արշակ սրբազանին թույլատրեցին չմասնակցել նիստերին և Էջմիածնից դուրս գտնվող ԲԿ–ներ այցելել։

Leave a comment