Թրամփը ոչինչ չի խնդրել Ծինփինից․ Ռուբիոն՝ Իրանի հարցում Չինաստանից օգնութուն խնդրելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում, քանի որ Վաշինգտոնը դրա կարիքը չունի, հինգշաբթի օրը հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք օգնություն չենք խնդրում Չինաստանից։ Մեզ նրանց օգնությունը պետք չէ», – NBC-ին ասել է Ռուբիոն։

Նա նաև հավելել է, որ Թրամփը ոչինչ չի խնդրել Չինաստանի առաջնորդից։

Leave a comment