Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը
«Հայաստան» դաշինքի այս հայտարարությունը սթափեցնող է և չափազանց կարևոր։ Այն բացահայտում է այն դառը իրականությունը, որը միջազգային որոշ կառույցներ համառորեն նախընտրում են չտեսնել։
Մենք չենք կարող խոսել «կառուցողական համագործակցության» կամ «ժողովրդավարական ընտրությունների» մասին, երբ Փաշինյանի վարչախումբը բացահայտորեն օգտագործում է պետական ողջ պատժիչ մեքենան ընդդիմախոսներին լռեցնելու համար։
Մեր իրավաբանական ընկերության 140 էջանոց զեկույցն արդեն իսկ փաստեր ներկայացրել է դատական համակարգը իշխանությունների կողմից գործիք դարձնելու և Եկեղեցու դեմ համակարգված արշավ իրականացնելու մասին։
Ես լիովին համամիտ եմ այս հայտարարության հետ. միջազգային հանրության անհասցե և լղոզված գնահատականները ոչ թե զսպում, այլ քաջալերում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Ժամանակն է դադարեցնել երկակի ստանդարտները։ Երբ վտանգված են երկրի հիմնարար արժեքները և Եկեղեցին, լռությունը հանցակցություն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: