Վթարների պատճառով մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Երևանի ավտոբուս

Leave a comment