Վրաստանը շեշտում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը․ երկրի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի հետ։

Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Վրացական կողմը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու իր պատրաստակամությունն ու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։

Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, որին մասնակցել են նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին և պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոլթերը։

Leave a comment