Ընդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2026-2027 թթ. շրջափուլի հայտեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2026-2027 թթ. շրջափուլը. յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Ներկայացվող ծրագրերը պետք է առնչվեն կազմակերպության իրավասության ոլորտներին, համահունչ լինեն հռչակված գերակայություններին. խրախուսվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների հետ համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև հետևյալ հղումով:

Ծրագրային առաջարկները ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվեն առաջնահերթության սկզբունքով՝ հաշվի առնելով նաև, որ առաջին երեք ծրագրերից առնվազն մեկը պետք է ուղղված լինի գենդերային հավասարությանը:

Դիմողները պետք է մինչև 2026 թ. փետրվարի 11-ը՝ ժամը 18:00-ը, ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն ծրագրային առաջարկները՝ կից ձևաչափով, ինչպես նաև հայտերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն international@escs.am էլեկտրոնային հասցեին։

Leave a comment