Հիմա նիկոլի թայֆեն, որ գալիս ա մեր թաղերը, ես ինչի՞ չեմ հելնում, հետները քայլում, շփվում, բուկլետ բաժանում։ Քո տրամաբանությամբ՝ բոլորը պետք է լսե՞ն իրենց թաղ եկած ուժերին։ Ի՞նչ նոր բան ես ուզում լսես նիկոլից։ Ի՞նչ պետք ա ասեին քեզ, որ դեռ չգիտես։ Ձեր գյուղի հանձնման ժամկետնե՞րն էիր ճշտում, թե՞ համոզում էիր, որ չհանձնեն։
Ռաֆո, իսկ գիտե՞ս, որ քո սատարած քաղաքական ուժի լուռ անտարբերության պայմաններում 2023 թվի Արցախից գաղթի ճանապարհին 64 անձ մահացավ. կանայք, տարեցներ։ Գիտե՞ս, որ այդ օրերին Հայաստան էր տեղափոխվել նաև 14 մարմին,
այդ թվում` քաղաքացիական անձանց, մասնավորապես` երեխաների, կանանց, որոնց վրա առկա էին խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։ Քո սատարած քաղաքական ուժի սիրելի ադրբեջանցիների վայրագությունը հետևանքներն էին, Ռաֆո։ Էն ուժի, որի գառդոնից սարքած մանկապարտեզի փաստով դու ուրախանում ես։
Ապեր, անկեղծ ասած, որպես դերասան դու ինձ երբեք էլ հաճելի չես եղել։ Մի տեսակ կեղծ բան կար մեջդ։ Հիմա հասկացա, թե ինչ։ Էսօրվանից որպես քաղաքացի էլ տհաճ դարձար ինձ համար։