Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Իրանը հինգ պահանջ է առաջադրել Միացյալ նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլի համար ։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Fars գործակալությունը նշում է, որ նշված պայմանները Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վստահության երաշխիքներն են.

1․ Պատերազմի ավարտը բոլոր ճակատներում, հատկապես` Լիբանանում։

2․ Հակաիրանական պատժամիջոցների վերացում։

3․ Իրանի միջոցների ապասառեցում։

4․ Ռազմական գործողությունների պատճառած վնասի փոխհատուցում։

5․ Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

«Այս պայմանները սահմանվում են բացառապես բանակցային գործընթացին վերադառնալու համար վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու շրջանակներում, և Թեհրանը կարծում է, որ առանց այս կետերի գործնական իրականացման անհնար կլինի նոր բանակցություններ սկսել»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանը 5 պահանջը ներկայացրել է` խաղաղության ամերիկյան 14-կետանոց առաջարկին ի պատասխան:

Leave a comment