Դավիթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Դավիթ Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը այսօր չկայացավ։

Նախորդ դատական նիստում որոշվել էր, որ դատախազությունը պաշտպանական կողմի հարցերի եւ այլ տեղեկատվություն ճշտելու հետ կապված հայցի հիմքի առարկայի փոփոխություն պետք է աներ եւ մինչեւ այսօրվա նիստը պետք է ներկայացրած լիներ։ Սակայն պարզվեց, որ դատախազությունը չի հասցրել եւ որոշակի տեղեկություններ չի ստացել։

Դատախազը դատարանին խնդրեց նիստը հետաձգել՝ ամփոփելու հայցի առարկայի հիմքի փոփոխությունը եւ խոստացավ, որ մինչեւ մյուս նիստը կներկայացնի։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment