Սրբուհի Գալյանը մասնակցել է պանելային քննարկման

Սրբուհի Գալյանը մասնակցել է պանելային քննարկման

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել MaskOFF պանելային քննարկումը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, կանանց քաղաքական մասնակցության խոչընդոտներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքական և հանրային հնչեղություն ունեցող այլ գործընթացներին և իրադարձություններին:

 

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Պանելային քննարկումը կազմակերպվել է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից։

Leave a comment