ԱՄՆ-ը Իրանի հարցով մտադիր է կնքել միայն «լավ գործարք»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի հարցով մտադիր է կնքել միայն «լավ գործարք»։

«Իրանում պատերազմի թեմայով երկար զրույց կունենամ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը լավ հնարավորություն ունեն գործարք կնքելու մինչև իր՝ Չինաստան կատարելիք այցը։

Թրամփը կարծում է, որ կողմերը մոտենում են համաձայնագրի կնքմանը, որը կարող է ներառել Իրանից բարձր հարստացված ուրանի արտահանումը ԱՄՆ։

ԱՄՆ նախագահը չի բացառել, որ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել մինչև հաջորդ շաբաթ։

ԱՄՆ նախագահի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 14-15-ը։

Leave a comment