ՌԴ բանակը հրադադարի ռեժիմի ավարտից հետո շարունակել է հատուկ ռազմական գործողությունը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի բանակը հրադադարի ռեժիմի գործողության ավարտից հետո շարունակել է հատուկ գործողության իրականացումը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները հատուկ ռազմական գործողության գոտում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 24:00-ն խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում զբաղեցրած սահմանագծերում ու դիրքերում:

«Հրադադարի ռեժիմի գործողության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հատուկ ռազմական գործողության իրականացումը», – ասված է ամփոփագրում:

Leave a comment