Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Հունաստանում կայացած Կիոկուշին կարատեի ԵԱ-ում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի հավաքականն առաջնությանը մասնակցել է 13 մարզիկով և նվաճել 4 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալակիր են դարձել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Ալեն Եգորյանը և Մհեր Թեմիրյանը։ Վիկտորյա Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը ու Վոլոդյա Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալի։

Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 450 մարզիկներ 23 երկրից։

Leave a comment