«Լավ, հասկացանք, որ ութ տարվա մեջ տենց էլ չջոգեցիր՝ վարչապետ լինելը ինչ է։ Որ վարչապետը չի կարող իր ընդդիմախոսների հետ կամ ընդդիմախոսների մասին խոսել այն անմակարդակ բառապաշարով, որով դու ես խոսում։ Մի քիչ քեզ տղու պես պահի, էլի, ամոթ է»,- հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների ելույթների ժամանակ սխալ արտաբերած բառերը Նիկոլ Փաշինյանի կողմից ծաղրելու դեպքերին։
«Սովորիր արդեն «նախկին» բառին, որովհետև հունիսի 8-ի առավոտը կարող է բարի չլինել քեզ համար, ու մեր քաղաքացու քվեով արդարությունը գա քո հետևից»,- ասել է Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: