«Միասնության թևեր» կուսակցության անդամները վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ շարունակում են քարոզարշավի երրորդ օրը Լոռու մարզում։ Այցերի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները շփվում են բնակիչների հետ, ներկայացնում իրենց քաղաքական ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև բաժանում տեղեկատվական բուկլետներ։
Վանաձորում մի կին մոտեցել է Արման Թաթոյանին և իր աջակցությունն արտահայտել․ «Մեջներից ամենախելացին, ամենալավը, ամենագրագետը, ներկայանալին Դուք եք»։
Նա նաև հաղթանակ է մաղթել վարչապետի թեկնածուին՝ շեշտելով, որ ում, ինչ ցանկացել է, կատարվել է։
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: