«Էս մանգաղի սրիչը տալիս եմ ձեզ, որ մանգաղը սրեք։ Քաղաքական մոլախոտերը պետք է հնձվեն». Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Հայաստան» դաշինքի» անդամները պաշտոնական քարոզարշավի շրջանակներում մեկնել են Գեղարքունիքի մարզ։ Մի քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին նվեր մատուցեց. «Պարոն Քոչարյան։ Հիշո՞ւմ եք, որ մանգաղ տվեցի ձեզ։ Սա մանգաղի սրիչն է, Հայաստանն ու Ղարաբաղն էլ՝ միացյալ։ Սա նվիրում եմ ձեզ, որպեսզի տանեք, մանգաղը սրեք։ Էս անգամ լավ սուր կլինի։ Հունիսին, որ խոտհնձի ժամանակներն սկսվում են, քաղաքական մոլախոտերը լրիվ պետք է հնձվեն։ Ով իրեն կհամարի քաղաքական մոլախոտ, խնդրեմ, պատրաստ եմ պատասխան տալ»։

Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան ասաց, որ «քաղաքական մոլախոտ» տերմինն իրեն շատ դուր եկավ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment