21:04 24.09.2026 (Թարմացված է: 21:05 24.09.2026)
Բաժանորդագրվել
Դերասանուհու անունն անքակտելիորեն կապված է Վլադիմիր Վիսոցկու անվան հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու վերջին կինը։ Այս մասին հայտնում է BFM-ը։
Նա 88 տարեկան էր։ Մահվան պատճառը չի հստակեցվում։
Հիշեցնենք` Վլադին և Վիսոցկին ամուսնացան 1970 թվականին և միասին ապրեցին մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։ 9 տարի անց լույս տեսավ Վլադիի առաջին գիրքը՝ «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք»։
Մարինա Վլադին (ամբողջական անունը՝ Եկատերինա Մարինա Պոլյակովա-Բայդարովա Վլադիմիրի) ծնվել է ռուս վտարանդիների ընտանիքում 1938 թվականի մայիսի 10-ին ֆրանսիական Կլիշի-լա-Գարեն քաղաքում։