Խամզատ Չիմաևը կրել է առաջին պարտությունը և կորցրել UFC-ի չեմպիոնական գոտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաևը չի կարողացել պաշտպանել տիտղոսը։

Նյու Ջերսիում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտում 32-ամյա չեչեն մարտիկը միավորներով պարտվել է ամերիկացի Շոն Ստրիքլենդին՝ 47։48, 48։47, 47։48։ Անցկացվել է 5 ռաունդ։

Խամզատ Չիմաևը խառը մենմարտերում կրել է առաջին պարտությունը, մինչև այս ուներ 15 հաղթանակ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ այս մենամարտից առաջ նա շուրջ 20 կգ քաշ է գցել։

35-ամյա Ստրիքլենդը տարել է կարիերայի 31-րդ հաղթանակը, նաև ունի 7 պարտություն։

Leave a comment