Կարապետյանի համար կաշառք տվողներից և ստացողներից ևս 6-ը կալանավորվեցին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կողմից կաշառք տալու և ստանալու վերաբերյալ 2 հաղորդագրություն էր տարածվել, մի դեպքում Սյունիքի մարզում, մյուսը՝ Շիրակի։

Վարույթները վերաբերում են նաեւ ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտմանը, որը դրսևորվել է քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Leave a comment