2021 թվականի ընտրարշավը Փաշինյանն անցկացնում էր մուրճը ձեռքին, ինչը նշանակում էր, որ վերընտրվելու դեպքում այդ գործիքը կիջնի բոլոր «նախկինների», «թալանչիների» եւ «ռսաստրուկների» գլուխներին: Իշխանական ընտրազանգվածը մեծ ոգեւորությամբ էր ընդունում այդ հեռանկարը՝ ակնկալելով, որ վերոհիշյալ կատեգորիայի մարդիկ կա՛մ կհայտնվեն բանտերում, կա՛մ գուցե կգնդակահարվեն: 2026-ի կարգախոսները մոտավորապես նույնն են: Պարզապես այդ խմբերին ավելացել են արցախահայերը, որոնք Հայաստանում