«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ. ԻՔՄ

Քաղաքականություն

08.05.2026 | 23:10

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ Երևանի Հաղթանակի զբոսայգում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական մեկնարկային հանրահավաքին իրականացված աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի արդյունքում արձանագրվել է շուրջ 5650 մասնակից։ Հաշվարկը ներառել է նաև հարակից տարածքները, սակայն չի ընդգրկել ծառերի տակ գտնվող մարդկանց։

«Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5650 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a comment