Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով ութ վագոն

Քաղաքականություն

08.05.2026 | 21:56

Վաղը՝ մայիսի 9-ին, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով ութ երկաթուղային վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուսաստանից Ադրբեջանի  տարածքով Հայաստան կուղարկվի նաև պարարտանյութով վեց երկաթուղային վագոն։

Բեռները կուղարկվեն Բիլաջարի կայարանից։

Մայիսի 7-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվել էր ապրանքների ևս մեկ տարանցիկ փոխադրում։ Հայաստան է ուղարկվել 2 վագոն (133 տոննա) ալյումին և 9 վագոն (700 տոննա) հացահատիկ։ Ալյումինի մատակարարումները Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվում են առաջին անգամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment