«Նարինեի» մեջ անվտանգության պահանջների խախտում է եղել․ գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվել

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշառման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել, կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«ՍԱՏՄ տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք»,- ասված է հաղորդագրությունում։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a comment