90–ականների նման պետք է ճիշտ գնահատենք բարեկամ երկրներին. Վաղարշակ Հարությունյան

https://arm.sputniknews.ru/20260508/90akanneri-nman-petq-e-tshisht-gnahatenq-barekam-erkrnerin-vagharshak-harutjunjan-101925246.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72018290_65:0:985:690_1920x0_80_0_0_06b91a2d14b12b9365ddd48627d72b20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, վաղարշակ հարությունյան, աժ (ազգային ժողով), ընտրություններ

հայաստան, ադրբեջան, վաղարշակ հարությունյան, աժ (ազգային ժողով), ընտրություններ

Բաժանորդագրվել

Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ պետք է համազգային հանրաքվե անցկացվի։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Խաղաղություն չի կարող լինել, եթե չկա անվտանգություն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը` հավելելով, որ անվտանգություն ասելով նկատի ունի ապահովված թոշակառուներից մինչև գիտական հզորություն։

Հարությունյանի խոսքով` Հայաստանը պետք է հստակ սահմանի բարեկամ պետությունների շրջանակը և պոտենցիալ սպառնալիքները՝ ելնելով ազգային շահերից, որոնք պետք է հստակ փաստաթղթավորված լինեն։ Նրա խոսքով՝ անվտանգային նման հարցերի պատասխանը չի կարող կախված լինել առանձին քաղաքական գործիչների անձնական նախապատվություններից։

«1991–1994 թվականներին մենք օբյեկտիվորեն գնահատեցինք իրավիճակը` տարածաշրջանում, աշխարհում, ճիշտ կողմնորոշվեցինք, տարանք հաղթանակ։ Այժմ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե որ երկրներն են մեզ համար բարեկամական, և որտեղից են բխում սպառնալիքները։ Մենք հիմնարար հարցերի շուրջ չունենք պետական մոտեցում` ընդունված որպես փաստաթուղթ։ Պատմությունն անցնում է, հետո ասում են՝ դուք այսպիսի որոշում եք ընդունել, ճի՞շտ է դա, թե՞ ոչ, ինչի՞ հիման վրա։ Հիմա արցախահայությունը լրջագույն պրոբլեմ է մեզ համար»,– ասաց Հարությունյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ պետք է համազգային հանրաքվե անցկացվի։

«Այստեղ այնքան հարցեր կան, որի պատասխանը չկա։ Ես բազմիցս ասել եմ, թե մենք հիմա ինչ վիճակում ենք գտնվում, որովհետև չունենք դիվանագիտական հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, իսկ դա պատերազմական էլեմենտ է։ Սահմանը մեր փակ է, իսկ դա նույն ձևի միջազգային իրավունքի տեսանկյունից՝ պատերազմ է։ Մենք ունենք խաղաղության գործընթաց, որտեղ նախաստորագրված է խաղաղության պայմանագիր, բայց նաև տեսնում ենք՝ հնչում են տարածքային սպառնալիքներ Հայաստանի հանդեպ»,– նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց` Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարության կողմից է, ինչը նաև նշանակում է, որ կա ռազմական սպառնալիք։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։

Leave a comment