https://arm.sputniknews.ru/20260508/wildberries-y-verakangnum-e-hajastanic-vorvosh-apranqneri-vatsharqy-101925458.html
Wildberries-ը վերականգնում է Հայաստանից որոշ ապրանքների վաճառքը
Wildberries-ը վերականգնում է Հայաստանից որոշ ապրանքների վաճառքը
Sputnik Արմենիա
Հարթակում նախատեսվում է ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T15:50+0400
2026-05-08T15:50+0400
2026-05-08T15:55+0400
վայլդբերիզ (wildberries)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
վաճառք
մաքսատուրք
մաքսային միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63541893_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8a9c93c64b1aeee0ab78150c7f7fe106.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված և մակնշված որոշ ապրանքների` Հայաստանի սահմաններից դուրս վաճառքը։ Այս մասին նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wildberries–ն ու OZON–ը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է` ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։Այս շրջանակում հայ վաճառողներին տրամադրվում է նաև համապատասխան աջակցություն` ներառյալ անհատական տեխնիկական սպասարկման և ապրանքների առաջխաղացման հարցերում, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։Wildberries-ից հայտնում են, որ հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։Նախատեսվում է նաև հարթակում ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։Հավելենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63541893_171:0:2902:2048_1920x0_80_0_0_d67bd6881bd6f49c14668cc1a332bc48.jpg.webp
վայլդբերիզ (wildberries) , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վաճառք, մաքսատուրք, մաքսային միություն
վայլդբերիզ (wildberries) , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վաճառք, մաքսատուրք, մաքսային միություն
Հարթակում նախատեսվում է ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված և մակնշված որոշ ապրանքների` Հայաստանի սահմաններից դուրս վաճառքը։ Այս մասին նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը»,- հայտարարում են ընկերությունից։
Այս շրջանակում հայ վաճառողներին տրամադրվում է նաև համապատասխան աջակցություն` ներառյալ անհատական տեխնիկական սպասարկման և ապրանքների առաջխաղացման հարցերում, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։
Wildberries-ից հայտնում են, որ հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։
«Զուգահեռաբար ընկերությունն արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է նաև հարթակում ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։