Գերմանիայում անհայտ անձինք պատանդներ են վերցրել բանկում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրբաթ՝ մայիսի 8-ին, անհայտ անձինք պատանդ են վերցրել Գերմանիայի արևմուտքուն գտնվող Զինցիգ քաղաքի Volksbank բանկի մասնաճյուղում: Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը, ընթանում են լայնածավալ գործողություն, այդ թվում՝ ուղղաթիռով:

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզաբանել են, որ պատանդների մասին հաղորդվել է ժամը 9-ին: Բանկում գտնվող մարդկանց թիվը չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ եղել են մի քանի հարձակվողներ և պատանդներ, այդ թվում՝ զրահապատ մեքենայի վարորդը:

«Իրավիճակն այժմ կայուն է», – հայտարարել է ոստիկանության խոսնակը:

Շրջափակված տարածքում գտնվող բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից:

Leave a comment