ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ առաջնորդը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:
Պուտինը նշել է, որ այս օրը մենք երախտագիտության ու հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, ովքեր ուս ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը։
Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, տոկուն ոգի և երկարակեցություն։