Չեռնոբիլի մեկուսացման գոտում ավելի քան 1,1 հազար հեկտար անտառ է այրվում

Բաժանորդագրվել

Իրավիճակը բարդանում է չոր եղանակի, ուժեղ քամու և տարածքի առանձին հատվածներում առկա ականային վտանգի պատճառով:

Ավելի քան 1,1 հազար հեկտար անտառ է այրվում Ուկրաինայում՝ Չեռնոբիլի մեկուսացման գոտում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։

«Կիևի մարզ. մեկուսացման գոտում ընթանում է մասշտաբային անտառային հրդեհի մարում… Հրդեհի մոտավոր մակերեսն արդեն կազմում է ավելի քան 1,1 հազար հեկտար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրավիճակը բարդանում է չոր եղանակի, ուժեղ քամու և տարածքի առանձին հատվածներում առկա ականային վտանգի պատճառով, ինչի հետևանքով խիստ սահմանափակված է բռնկումների մարման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը: Անտառի որոշ հատվածներում հրդեհաշիջման աշխատանքներ ժամանակավորապես չեն իրականացվում պայթյունավտանգ առարկաների սպառնալիքի պատճառով:

Բելառուսի անտառային տնտեսության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հետևում է Չեռնոբիլի մեկուսացման գոտում բռնկված հրդեհին: Գերատեսչության տվյալներով՝ Բելառուսի համար հրդեհի տարածման վտանգ դեռևս չկա:

Նշվում է, որ հրդեհի գոտուց մինչև Բելառուսի սահման յոթ կիլոմետր է:

Leave a comment