Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների կարգավորման գործում

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար, և կշարունակենք մեր շփումներն այդ առումով»,-ասել է Թուրքիայի նախագահը           Սաուդյան Արաբիայի Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան համակարգում է իր գործողությունները տարածաշրջանի գործընկերների հետ։

—00—ՍՊ

Leave a comment