Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում:
Մասնավորապես` Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:
Մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Ֆուչիկի փողոցում:
Մասնավորապես` Ֆուչիկի փողոց 27/45 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)